Ամառային ճամբար. օր երրորդ, շաբաթ երկրորդ

Այսօր….Ուղղակի աննկարագրելի էր….Մեկ այլ կարգի ծանրաբեռնված և տանջալից բայց հետաքրքիր օր էր: Այսօրվա համար նախատեսել էինք քայլարշավ՝ դեպի Զանգու, «Ամառ 2017» տեղեկատվական թերթիկների բաժանում և մանկական երկաթուղի: Սկսեցինք Սբ. Սարգիս եկեղեցուց, մինչև Մաշտոցի պուրակ: Սբ. Սարգիս եկեղեցու մոտ, զբոսնեցինք, հետո քայլելով իջանք ձորը, Զանգվի մոտ, աղբ հավաքեցինք, լուսանկարեցինք Զանգու գետը,

 

 

և սկսեցինք փնտրել հարմարավետ վայր, որտեղ կարող էինք ընդմիջել: Համտեսեցինք ընկեր Լիլիթի պատրաստած կարկանդակները և շարժվեցինք: Քայլեցինք բավականին երկար, անցանք կիսաքանդ կայարանի մոտով, գնացքի գծերով, թութ ուտելով և նոր արկածներ փնտրելով: Հասանք մանկական երկաթուղի, նստեցինք գնացքը և ետ վերադարձանք:  Գնացքի գնալու ժամանակ մեր ընկեր, Դավիթը նվագում էր կիթառ, իսկ մենք ուշադրությամբ և հետաքրքրությամբ ունկնդրեցինք այն: Բարձրացանք վերև, բարանեցինք մեր տեղեկատվական թերթիկները, ընդմիջեցինք և շարունակեցինք ճանապարհը, որի ընթացքում պարզվեց, որ երեխաներից մեկը կորցրել է գլխարկը, 23 համարի երթուղայնի մեջ: Վերադառնալով դպրոց գնացինք 23 համարի երթուղայինի կայանման հիմնական վայր և գտանք գլխարկը: Շատ ու շատ դժվարությունների միջով անցնելուց հետո, վերջապես հասանք դպրոց: Այսպես ավարտվեց մեր ճամբարական հետաքրքիր օրը:

Leave a comment