«Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»


Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջին հայացքից այս ամենը թվում է Ամերիկայի կողմից սխալ քայլ, իբրև դաշնակից երկրի հետ հարաբերությունների վատթարացում, բայց ուշադիր ընթերցելուց հետո հասկացա, որ Բայդենի ուղերձը ամենևին էլ չէր դատապարտում Թուրքիայի կատարած ոճրագործությունը։

«Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի»։

Ուղերձում չի նշվում, որ հայերի դեմ իրականացվել են կոտորածներ իրենց պատմական բնորանում, չի նշվում նաև հստակ թե ում կողմից է կատարվել այդ։ Այս ուղերձով Բայդենն ուզում էր նաև ասել, որ եկեք Թուրքիայի կատարած ոճրագործությունները ներեք, և մենք այլևս թույլ չենք տա որ կրկնվի։

«Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար »։

Եթե այս տեքստը կարդար մի մարդ ով չգիտի թե ինչի մասին է խոսքը գնում, երևի թե չհաանար թե հայերը ո՞ւմ կողմից են բնաջնվել, ո՞ր տարածքներում, ի՞նչ պատճառներով։ Սա փոքրիկ քայլ էր ԱՄՆ նախագահի կողմից, որը ստիպեց Հայաստանի հայերին մի փոքր շեղվել հայ ռուսական լավ հարաբերություններից, և դրանից զատ ԱՄՆ-ում ապրող բազմահազար հայերի աջակցությունը ստանալու լավ տարբերակ էր։ Միգուցե նրա այս քայլը էական ոչ մի փոփոխություն չի տա մեզ՝ հայերիս, բայց սա ինչ-որ չափով ապտակ էր Թուրքիային, վերջերս իր արած սխալ քայլերի համար։

Տիգրան Բալայանի հայտարարությունները

Ուսումնասիրության նյութեր՝
-Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջ
-Արցախի հարցով դեսպան Տիգրան Բալայանի ելույթը և հարցուպատասխանը Նիդերլանդների խորհրդարանում
-Դեսպան Տ. Բալայանի հարցազրույցը Elsevier Weekblad շաբաթաթերթին
-Հայաստանի Լիազոր Դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունը ՔԶԱԿ-ում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին /թարգմանությունը՝ Սոնա Բալայանի/
Հայտարարության չթարգմանված տեսակը

Դեսպան Տ. Բալայանի հարցազրույցը Elsevier Weekblad շաբաթաթերթին

Այս հարցազրույցից պարզ դարձավ, որ ըստ Տիգրան Բալայանի, այո՛ պատերազմն ավարտվել է նոյեմբերին սակայն Հայաստանը ունի դեռ չլուծված առաջնակարգ խնդիր, հայ ռազմագերիների հարցը և հատկանշական է այն, որ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգման և ծեծի։ Ըստ նրա Եվրոպան կարողացավ աչք փակել այսքան պատերազմական հանցագործությունների վրա, բայց չկարողացավ աչք փակել Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման վրա, և պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ։ Բալայանը նաև համաձայն չէր Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի ասածի հետ, որ պետք է հետաքննվեն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, բայց նա մտածում է, որ ամեն ինչ բացահայտ պարզ է և հարկ չկա պարզելու գլխատված հայը իրո՞ք մահացել է, թե ոչ։ Նշում է նաև, որ Նիդերլանդներն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է, սակայն առաջատար դեր չի ստանձնում։

Տիգրան Բալայանի հայտարարությունը ՔԶԱԿ-ում

Տ․ Բալայանը հայտարարեց, որ Հայաստանը կրկնում է որոշակի Մասնակից պետությունների վարքագծին պատշաճ գնահատական ​​տալու անհրաժեշտությունը, որոնք ներգրավվում և կատարում են գործողություններ պայմաններ ստեղծելու քիմիական զենքի անպատիժ օգտագործման համար ։ Նրանք լիովին հակասելով մի շարք կոնվենցիաներ, ներառյալ CWC (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն): Հայաատանը համոզված է, որ տեխնիկական քարտուղարությունը կգտագործի Կոնվենցիայից բխող իր բոլոր լիազորությունները `բացառելու որևէ հավանականություն քիմիական զենքի այդպիսի անպատիժ օգտագործմանը։

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը



ՀՀ Սահմանադրություն-ՀՀ նախագահը /Գլուխ 5/

(Քննարկման արդյունքները)

ՀՀ նախագահը՝

  • պետության գլուխն է
  • հետևում է Սահմանադրության պահպանմանը
  • իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով
  • իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով
  • ընտրվում է յոթ տարի ժամկետով
  • կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետելու դեպքում
  • չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք
  •  իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ
  • ընտրվում է Ազգային ժողովի կողմից
  • վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

(Քննարկման արդյունքները)

ՀՀ կառավարությունը ՝

  • գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է
  • իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը
  •  իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը
  •  իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը
  • կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից
  •  փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը
  • Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը
  • Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը
  • կառավարում է պետական սեփականությունը
  • իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն