Summary, The fun they had

There were 2 children, that found an acient book about old schools. Their grandparents used to atend schools, where teachers were people, they were writing with pencils on copybooks, and had classes, didn’t have to turn on black screens to have a lesson at home. Also they had an opportunity to cummunicate with other students, correct mistakes, speak to each other with telling stories, just have fun. One of that children wanted to learn in schools like that.

Կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքերի մասին

Վերջերս կենդանաբանական այգում տեղի է ունեցել մի դեպք, որը լսելուց ես շատ զարմացա և միանգամից իմ գլխում սկսեցին մտքեր ծագել դեպքի հետ կապված, թե ինչպես է տեղի ունեցել և այլն: Շների ոհմակը ժամը հինգին լուսադեմին երեք կենգուրու են կերել, ինչպես նաև մինչ այդ մուֆլոններ:  Համացանցում չկան հստակ  տեղեկություններ, թե կոնկրետ ինչպես է պատահել այդ ամենը, հարցազրույցներում միայն կենդանաբանական այգու տնօրենն է խոսում և հայտնում, որ կա բավականին բարձր ցանկապատ և, որ չի կարողանում պատկերացնել, թե շներին ինչպես է հաջողվել ներս անցնել ՝ վանդակի մեջ, նշեմ նաև, որ խոսում է այն մասին, որ մի քանի տարի է ինչ շատ նամակներով դիմել է քաղաքապետարանին, սակայն չստանալով ոչ մի արձագանք շարունակել է կենդանիներին պահել նույն հին ցանկապակների մոտ: Հայտնի է նաև, որ այդ վանդակում կարելի է ասել, որ ոչ մի կենդանի իր հանգիստը չի գտել: Նախկինում էլ զեբրն է թունավորվել անհասկանալի հանգամանքներում, դրանից առաջ էլ սատկել էին լամաները: Սովորական դեպք կարող էինք համարել, բայց պատահարը եղել է երկու իրար հաջորդող օրերին: Այստեղ հարցեր են ծագում որոնք անպատասխան են: Հայտնի է, որ շները հենց կենդանաբանական այգում ապող շներն էին, և եթե այդպես է ապա շները սննդի կարիգ են ունեցել, իսկ եթե այդպես է որեմն աշխատողները ինչո՞ւ ժամանակին չեն զբաղվել իրենց առաքելությամբ, հնարավոր է, որ մյուս կենդանիներին էլ այդպես մատների արանքով վերաբերվեն: Քանի որ հստակ փաստեր չկան միայն վարկածներ եմ առաջ բերում, կարծում եմ նաև, որ նախկին կենդանաբանական այգու աշխատողները, նույնպես կապ ունեն տեղի ունեցածի հետ, նախկին աշխատակիցներին չեր խանգարի ինչ-որ միջադեպ ստեղծելը իրենց նախկին աշխատավայրում, որպեսզի տնօրենը տուժի: Ըստ իս սրանք այն բոլոր հարցերն ու վարկածներն էին, որոնք պետք է քննարկվեն եթերում, հաղորդումներ նվիրվեն այս ամենին, լրագրողները հարցախեղտ անեն աշխատակիցներին և տնօրինությանը որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես կորցրինք փոքր Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող միակ պետական կենդանաբանական այգու բնակիչներից մի քանիսին:

Հանքարդյունաբերություն

Անկասկած բոլորիս քաջ ծանոթ է Հայաստանի ընդերքի վիճակը ներկա պահին: Անխնա օգտագործում են, քամում են ընդերքը և դա շատ ցավալի փաստ է, առավելապես այն դեպքում, երբ երկրի մասշտաբը փոքր է: Պոչամբարն ըստ էության հանքին կից տարածք է, որտեղ լցվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացված մի շարք թունավոր թափոններ: Հայաստանում շահագործվում է 400 բաց հանք, որից 22-ը պոլիմետաղական են: Օրինակ Սյունիքում հայտնի են ՝ Քաջարան, Փուխրուտ, Լեռնաձոր և Արծվանիկ պոչամբարները: Պոչամբարների խնդիրը շատ սուր է արտահայտվում գլխավորապես փոքր և խիտ բնակչություն ունեցող երկրներում: Քանի որ գործնթացը կապված է քիմիական վերամշակման հետ, հետևաբար առաջանում է խնդիր, թե որտեղ պահել աղբը ապահով և անվտանգ: Հայաստանում զարգացում է ապրում հանքարթյունաբերությունը, այդ պատճառով էլ շատացել են պոչամբարները: Բնակեցված տարածքներում պոչամբարների առկայությունը կարող է հանգեցնել մի շարք օնկոլոգիական հիվանդությունների, ինչպես նաև խառնվել խմելու ջրին: Նշեմ նաև, որ այն ջուրը, որն արդեն աղտոտված է, մարդիկ օգտագործում են իրենց այգիները ջրելու նպատակով, մարդիկ սպասում են ունենալ բերք ու բարիք սակայն բերքը վերածվում է իսկական չարիքի, որն էլ իր հերթին հարուստ է մի շարք հիվանդություններով: Կենդանիներին նույնպես սպառնում է այդ վտանգը: Ըստ իս պոչամբարները պետք է աշխատեն հնարավորինս մեկուսացված և փակ ցիկլով, չունենան ոչ մի կապ ստորգետնյա ջրերի հետ և չներկայացնեն վտանգ շրջակա միջավայրի համար:

Ըստ 2012 թվականին «Լիդիան Արմենիա» ՓԲ-ի և ՀՀ պնապահպանության բնապահպանության նախարարության միջև կնքված պայմանագրի,

Հոդված 33.2

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Իրականությունից ելնելով, կարող ենք ասել, որ այն մարդկանց ովքեր ապրում են պոչամբարներին կից իրավունքները ոտնահարված են, քանի որ ապրել պոչամբարին մոտ անհնար է չկրել որևիցե առողջական խանգարում: Որպես ավելացում  ցանկանում եմ ասել, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությամբ վնասներ է հասցնում և փոքրամասնությամբ օգուտ: Հզոր երկրները օգտվում են երկրի փոքր մասշտաբ ունենալու փաստից և շահագործում հանքերը, պահպանելով իրենց թե՛ հանքերը, թե՛ ժողովրդի առողջությունը: Սթափվել է պետք, մի՞ թե նյութականը կարելի է այդքան արժեքավորել, հայրենիքից և հարազատ ազգից էլ ավե՞լ: 

Կարծիք, Չապլինի նամակը դստերը

Շատ հուզիչ և խորիմաստ նամակ էր:Չարլին իր կյանքը նկարագրելով խորհուրդներ էր տալիս Ջերալդինային: «Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով»:
Չարլին հորդորում է դստերը իրեն մյուսներից վեհ չդասել և օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Չարլին խնդրում է դստերը,որ իրեն միշտ հիշի և մարդ մնա: