Արցախյան տպավորություններով

Կյանքում չեIMG_3355մ մոռանա դեպի Արցախ կատարած մեր ճանապարհորդությունը: Չգիտեմ՝ ինչպես սկսեմ մտքերիս շարադրանքը, բայց կարող եմ ասել, որ ուղղակի հրաշք էր այն ամենը, ինչ տեսանք․ Սիրուն ու գեղատեսիլ տեսարնները, բարձրունքներն ու
խոր, վտանգավոր փոսերը: Օրվա գրեթե կեսը անցկացնում էինք երթուղայինում: Իսկ կեսօրին երթուղայինի մեջ իրար ուսերին քուն մտած՝ երգ էինք լսում, ճանապարհի ծառերին ու խոտերին նայում: Այցելեցինք նաև Դադիվանք: Տպավորված վերադարձանք այնտեղից՝ շարունակելով ճանապարհը դեպի սպիտակ քաղաք՝ Ստեփանակերտ: Ի դեպ, ամենաշատը հավանեցինք Ստեփանակերտը, որտեղ գիշերում էինք: Ես Արցախ թաղամասում ընկերացա Վիկայի և իր ընտանքի հետ, հրավերն ընդունելով՝ գիշերեցի նրանց տանը: Անչափ հետաքրքիր անցավ նաև Զորամասում: Փորձեցինք ծանոթանալ զենքերին ու քանդել դրանք, հետո էլ կրակել սովորեցինք: Ճաշեցինք զինվորների հետ և անցանք շրջայց-ծանոթության: Զորամասից վերադառնալով՝ գնացինք նաև Տուտիկ Պապու արձանի մոտ և իհարկե բաց չթողեցինք ՏԻգրանակերտ գնալու շանսը: Լուսանկարվեցինք և տպավորված վերադարձանք: Երեկոյան ժամերին զբոսնում էինք Ստեփանակերտով և ավելի ջերմացնում մեր հարաբերությունները արցախցիների հետ: Վերադառնալիս այցելեցինք նաև Նորավանք և Խնձորեսկի ճոճվող կամուրջ․ դրանք ուղղակի հիասքանչ էին: Երկար ճանապարհ հաղթահարելով, շատ գեղեցիկ ու հետաքրքիր վայրերով, վտանգավոր քարերով ու փոսերով անցնելով՝ հասանք Հունոտի կիրճ։ Ամբողջովին թրջված ու սառած՝ ճաշում էինք խոտերի մեջ նստած: Առավոտյան միշտ պայմանավորվում էինք քաղաքի կենտրոնում, շատրվանների մոտ, իսկ մեր նոր ընկերուհի Վիկայի հետ հեծանիվ էինք վարում: Շատ տպավորված եմ, ուղղակի հիանալի էր մեր քառօրյա ճամփորդությունը։

This slideshow requires JavaScript.

Leave a comment